Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Վստահ եմ` Պաղեստինի ճանաչման հարցում Հայաստանը Թուրքիային է հաշվետու

Վստահ եմ` Պաղեստինի ճանաչման հարցում Հայաստանը Թուրքիային է հաշվետու
08.07.2024 | 14:33

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանը Պաղեստինը ճանաչել է առանց սահմանների:

Սա նոնսենս է:

Եթե կարելի է քաղաքական գործարքներ իրականացնել առանց միմյանց սահմանները ճանաչելու, ապա.

* ինչու՞ է մեզ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատում անհրաժեշտ:

* Ինչու՞ են խոսում «կադաստրի վկայականի» մասին:

* 29743 քառ. կմ-ն ի՞նչ թիվ է:

* Ինչու՞ հանձնեցին Տավուշի թվով 4 գյուղ:

* Այդ ի՞նչ անկլավների մասին են խոսում:

*Ինչու՞ պետք է փոխվի ՀՀ Սահմանադրությունը:

* Ի վերջո, եթե կարելի է միմյանց ճանաչել առանց սահմանների, ապա ո՞ր պետության սահմաններում է գտնվում Արցախը:

Չեմ կարծում, որ սրանք այս աստիճանի անհաշվետու են (բեզատչոտնիկ են): Վստահ եմ` Պաղեստինի ճանաչման հարցում Հայաստանը Թուրքիային է հաշվետու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4080

Մեկնաբանություններ